ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հիմնադրված Գարերին Աղուզումցյանի կողմից 2019թ.-ին ք. Երեւանում՝ «9 Արքիթեքթս»-ը գլոբալ մասնագիտացված ճարտարապետական եւ ինտերիեր դիզայն ընկերություն է։

«9 Արքիթեքթս»-ը հմտացած է բազմատեսակ նախագծերի իրականացման մեջ եւ առաջարկում է ծառայությունների համալիր փաթեթ՝ ինտերիեր դիզայնից մինչեւ տների ճարտարապետական, հին թաղամասերի վերանորոգման եւ թանգարանների կառուցման նախագծում։

Գարեգինը ղեկավարում է ստուդիայի բոլոր նախագծերը՝ համագործակցելով բարձրակարգ փորձառու ճարտարապետների, որակավորված դիզայներների, ինժեներների եւ շինարարների հետ։ Ընկերության ճանաչելի ձեռագրի հաջողությունը պայմանավորված է յուրաքանյուր նախագծի կարիքներին գեղարվեստական մտածողությամբ մոտենալը։

ԳԱՐԵԳԻՆ ԱՂՈՒԶՈՒՄՑՅԱՆ - Ճարտարապետ

Գարեգին Աղուզումցյանը Ճարտարապետության մագիստրոսի կոչումը ստացել է Երևանի Ճարտարապետա-շինարարարական պետական համալսարանում (ԵրՃՇՊՀ): ՀՀ տարածքում մասնավոր, պետական և հասարակական սեգմենտներում ավելի քան 15 տարվա փորձառությամբ վերջինս հմուտ տիրապետում է նախագծերի իրականացման և դիզայնի բոլոր փուլերին։