Կապ

Մեր Մասին

NINE Architects-ը ճարտարապետական ​​ստուդիա է, որը հիմնադրվել է Երևանում 2019 թվականին ճարտարապետ Գարեգին Աղուզումցյանի կողմից։ Ընկերության հիմնական գործունեությունը բնակելի և հասարակական շենքերի, առանձնատների նախագծումն է; գրասենյակային և բնակելի շենքերի ինտերիերի ձևավորում:

Արվեստանոցի նախագծերը ստեղծվում են ժամանակակից ոճով, դրանք առանձնանում են ճարտարապետական յուրահատուկ մոտեցմամբ, որոնք օգտագործվում են ինչպես ծավալի ձևավորման, այնպես էլ ինտերիերի ձևավորման մեջ։ Ճարտարապետությունը սահմաններ չի ճանաչում։ Նախագծերում դա հատկապես նկատելի է, քանի որ գրեթե բոլոր օբյեկների համար ճարտարապետները յուրովի մոտեցում են ցուցաբերում։

Մեր Թիմը

NINE Architects-ը Հայաստանում՝ մասնավորապես Երևան քաղաքում, հիմնված ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, ստեղծագործող գժերի խումբ է։

Ճարտարապետությունը անսահման է։ Ճարտարապետը սահմաններ է դնում բազմաչափ իրականություն ձևավորելու համար, որտեղ կարելի է ուսումնասիրել դրանց անսահմանությունը։ Մենք կոտրում ենք կարծրատիպերը, որոնք ի սկզբանե գոյություն չունեն։ Ճարտարապետությունը սահմաններ չի ճանաչում։ Ճարտարապետությունը ստեղծում է նյութապես կազմակերպված միջավայր, որն անհրաժեշտ է մարդկանց իրենց կյանքի և գործունեության համար՝ իրենց ձգտումներին, ինչպես նաև ժամանակակից տեխնիկական հնարավորություններին, գեղագիտական և գեղարվեստական հայացքներին համապատասխան։ Մենք ստեղծում ենք ճարտարապետություն՝ հաշվի առնելով սովորական բաղադրիչները, ինչպիսիք են կենցաղը, հանգիստը, աշխատանքը, էրգոնոմիկան: Մենք՝ ճարտարապետներս, կրկին ազատություն ենք գտնում փոխելու մեր մոլորակի մակերեսը, ավելի լավ տեղավորելու կյանքի ժամանակակից ձևերը։

Գարեգին Աղուզումցյան

Ճարտարապետ


Հիմնադիր

Նորա Թոբրաքճի

Ճարտարապետ


Շանթ Կալուսդիան

Գլխավոր Ինտերիեր Դիզայներ


Մարտին Մարտիկյան

Ճարտարապետ


Արուս Մանուկյան

Ինտերիեր Դիզայներ